Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Իննօրյա հացադուլի վերջը

Իննօրյա հացադուլի վերջը
14.12.2018 | 02:13

Մշակութային կյանքը կաթվածահար անող երկու անժամկետ ընթացող երևույթները կարծես լուծում գտան: Համազգայինը դադարեցրեց գործադուլը, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը` հացադուլը` մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում: Նախարարի հետ հանդիպման արդյունքը գոհացրել էր ռեժիսորին, ճաշակել էր քաղցրավենիքն ու վերջ դրել 9 օր առաջ սկսած հացադուլին: Իրարանցումը «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական համատեղ կինոնախագծի շուրջ էր: Ֆիլմը մնացել է կես ճանապարհին: Ռեժիսորը պահանջում էր հասանելիք գումարը, կինոկենտրոնը փաստում, որ պարտք ու պահանջ չունեն: Սակայն նախարարությունը նոր կծիկ է բացել. պարզվել է, որ Հովհաննես Գալստյանի ձեռքին գտնվող և Հայաստանի ազգային կինոկենտրոնում առկա «Տատիկիս վարսերը» ֆիլմի արտադրական գործընթացին առնչվող փաստաթղթերում, մասնավորապես՝ 2015-ին Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի կողմից տրված աջակցության վկայագրի հայերեն և անգլերեն տարբերակներում կան էական տարբերություններ, ինչը և դարձել է ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի պատճառը: Շահագրգիռ բոլոր կողմերը փաստաթղթերը կուսումնասիրեն, ու կտրվի իրավական եզրակացություն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ